Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվել զրուցարանի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: |