▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանին Հայաստա՞ն կտեղափոխեն

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդրին.

«Այժմ այս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների քննարկման տիրույթում: Հանձնման գործընթացն ինքնին երկարատև է, ամիսներ կարող է տևել: Կարծում եմ, որ հաջորդ տարի այս հարցով հստակ առաջընթաց կունենանք»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more