▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ պետը՝ «Սորոսի հիմնադրամի» հետ կապի մասին

Այո, Դավիթ Խաչատրյանն իմ եղբայրն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը իր եւ «Սորոսի հիմնադրամի» միջեւ սերտ կապի մասին։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում շրջանառվում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ «Սորոսի հիմնադրամի» կապի մասին լուրեր, քանի որ ՀՔԾ պետը հանդիսանում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։

«Հիմարություններ չեմ մեկնաբանում»,–ասաց Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե իր գործունեության վրա դա ազդում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more