▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտության և նվիրումի խորհրդանիշ ․․․ ԴՕԿ-ի հայտարարությունը

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․

Այս օրը հպարտության և նվիրումի խորհրդանիշ է։

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը իր խորին հարգանքն ու սերը է հայտնում Հայաստանի Հանրապետության պետական դրոշին՝ մեր ինքնության ու պետականության հավերժ նշանին։

Մենք հավատում ենք՝ չկա ավելի բարձր արժեք, քան մեր եռագույնը։

Այն խորհրդանշում է մեր պատմությունը, պայքարն ու արժանապատվությունը։

Այս սրբազան դրոշի ներքո է կերտվել մեր ժողովուրդի անցյալը, և այս դրոշի ներքո է կերտվելու մեր լուսավոր ապագան։

Թող մեր դրոշը հավերժ ծածանվի խաղաղ ու ազատ երկնքի տակ։

Հավատարիմ ենք դրոշին, հավատարիմ ենք Հայրենիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more