▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտությամբ ընդունել եմ Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. որոշել եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել. Բաբայան

Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ միանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիմին:

/filemanager/uploads/2019/10/week-3/arsen_babayan.jpg

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի հարազատներ եւ ընկերներ,

Որոշում եմ ընդունել ակտիվ զբաղվել քաղաքականությամբ:

Սիրով տեղեկացնում եմ, որ մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձեւավորելու եւ մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը։

Նախկինում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության չեմ անդամակցել ու ոչ էլ հարել։ Բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալել` մեր պետության առանցքային ինստիտուտներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more