▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հող հանձնելու մասին հայտարարությունները հատկապես վտանգավոր են Ալիևի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր պաշտոնյաներին շատ հայհոյեցինք, հող հանձնելու մասին արած ելույթների համար, բայց մյուս կողմից, այդ հայտարարությունները շատ օգտակար են, դրանք հատկապես վտանգավոր են Ալիևի համար։
Ադրբեջանցիների 99% ը ուրախությամբ կողմ կլինի, 5 չե, նույնիսկ 2-3 շրջանի դիմաց ճանաչել Արցախը և խաղաղ ապրել հայերի հարևանությամբ։
Իսկ ստացվում է, որ հայկական իշխանությունը, վաղուց պատրաստ է հանձնել ամբողջ 5 շրջան, իսկ Իլհամը ապուշի պես, միլյարդավոր դոլլարների զենք է գնում, այն ինչ, կարելի էր ռանց զոհերի՝ այդ շրջանները ետ վերցնել և այդ փողերով ամբողջովին վերականգնել։ Հիմա Ալիևը ահռելի միջոցների ու զոհերի գնով, չի ստանում ոչինչ։ Մեր քարոզչությունը՝ այս թեմայով, շա՜տ նուրբ մեսիջներ պիտի հղի ադրբեջանական սոցիումին...
Ինչևէ, հետաքրքիր է տարբեր ռակուրսից նայել դեպքերին ու կյանքին...


Արա Արայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more