Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հ.Գ. Չեմ ուզում այս դավաճանական թեմայով բառ իսկ գրել, քանզի ժողովրդի մոտ այս հակահայ հասկացողությանն հոգեբանորեն հարմարվելու համար բացահայտ քարոզչություն է ծավալվել ամենատարբեր միջոցներով, որ «կարթը» նախ գլխից՝ խելքից բռնի:
Խայծը կուլ մի՛ տվեք, հայե՛ր:
Որպես հայ և ազգիս մասնիկ հայտարարում եմ, որ ոչ մի դավաճանական ծրագիր իրագործելիություն չունի Հայոց Աշխարհում և հարկ եղածին արյան գնով անգամ դատապարտված է սպառիչ անհաջողության՝ հօգուտ Հայ Պետականության և նրա սահմանների ու ազգի լիարժեք անձեռնմխելիության: Հայոց տղամարդիկ դեռ չեն մեռել, հայոց մայրերը մանուկնե՜ր են ծնում:
Ինչի՞ մասին է խոսքը, անհայրենի՛ք ստրուկներ, փոխանակ մեր սահմաններն ընդլայնենք մեր պատմական հողերի հաշվին և կորսված Հայրենիքն ազատագրելու տեսլական մշակենք ու օրնիբուն ամենատարբեր խողովակներով այդ ուղղությամբ տքնենք ու հզորանանք... որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակը ճնշող լինի: Իսկ դուք՝ ինչի՞ մասին է խոսքը:
Նողկալի է ստրկամիտ, պարտվողական ու սողացող հայը: