▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն ինքնաթի՞ռ է գնել

Armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, անցած հինգշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան եւ շտապ վերադարձել: Նրան այնտեղ դիմավորել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ից այլ անդամներ:

Չի բացառվում, որ Հունաստանում է եղել նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե ինչու է Հովիկ Աբրահամյանն այդքան հրատապ մեկնել Հունաստան: Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքեց, որ նման բան է եղել:

Հիշեցնենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, բայց անցյալ շաբաթ այդ նիստը տեղափոխվել էր ուրբաթ օրը: Հինգշաբթի օրը, սակայն, վարչապետը հասցրել էր կարճ հանդիպում ունենալ ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ:

Հավելենք նաեւ, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ինքնաթիռ է գնել, որը վարձակալության է տալիս տարբեր ընկերությունների: Վարչապետը, ըստ մեր աղբյուրների, Հունաստան է թռել հենց այդ ինքնաթիռով:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more