Այսօր լրանում է Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի՝ ՀԸ տնօրենի պաշտոնում գտնվելու 5 տարին: Այս մասին հրապարակում է կատարել Մովսիսյանը, տեղեկացնելով, որ ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը։
Հանրային ՀԸ տնօրենը ներկայացրել է վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներից մի քանիսը։
«Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։ Աշխատանքը շարունակվում է)»,- գրել է Մովսիսյանը։
Դիտեք նաև՝


