Մարտական դիրքում զինծառայող Հովհաննես Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և մեղադրանք առաջադրվել մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայողի։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակվել նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային մեկ այլ զինծառայողի կողմից։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հովհաննես Հարությունյանի վրա կրակել է նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայո՞ղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more