▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը համաձայն է Վաղինակ Շուշանյանի որոշման հետ` ազատել Բաղրամյան պողոտան

«Կարծում եմ ճիշտ որոշում է…»,- ֆեյսբուքյան իր էջում այսպես է արձագանքել դերասան Հովհաննես Ազոյանը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հարցազրույցին, որտեղ վերջինս հետևյալ միտքն է արտահայտել.

 «Նախագահի որոշումն այն չէր, մեծ մասով, որը որ մենք ուզում էինք: Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է: Սա պետք է ընդունել քայլ իրենց կողմից, որովհետեւ այլ տարբերակով քայլ չեն կարող կատարել: Վերցնել ու ասել՝ չէ, իրենց համար խայտառակություն կլինի, որովհետեւ մի 10 օր առաջ ասեցին՝ հա, թանկացնում ենք: Սա կարող է լինել 150 դրամի ակցիայի նման՝ կասեցնել, աուդիտ անցկացնել, որը անցկացվում է 2 տարի»:

Aravot.am-ի հետ հարցազրույցում Վաղինակ Շուշանյանը նաեւ ասել է, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ հաղթել ենք. «Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»:

Նշենք, որ այսօր առավոտ վաղ Բաղրամյան պողոտայում, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի այսօր ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն:

Ուղիղ միացումը` 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more