▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյան և Կարգին Հայկո, բա ո՞ւր էիք, կարո՞ղ է հոգով էիք ակտիվիստների հետ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հովհաննես Ազոյան և Կարգին Հայկո բա ո՞ւր էիք: Մոռացել եք ձեր էս խոսքերը՝  «Ես պատրաստ եմ գիշեր-ցերեկ մնալ այստեղ, որպեսզի ակտիվիստների ու ոստիկանների միջև պատ կազմեմ... »

Հիշում եք ժամանակին, որ նյութ էի գրել՝ Կարգին Հայկոյին ու Պուճուր Հովոյին մեղադրում էի առիթը չկորցնելու ու փիառվելու մեջ, ինձ հանում էիք ազգի դավաճան ու քիչ էր մնում քառատեիք: 

Բա մի հարց՝ բա ո՞ւր էին անշահախնդիր ազգի մոտ կանգնած այդ երիտասարդները: Բա էս անգամ ո՞ւր էիր Կարգին Հայկոյի կարգին վիդեոուղերձը, որ ինքը գամա Բաղրամյան.  բա ո՞ւր էր պուճուր Հովոյի՝ ոստիկանական պատի տակ եղած տխուր դեպքով ֆոտոն՞ Բա ո՞ւր էին, թե՞ էս անգամվա ակտիվիստները չինական էին, թե՞ էս ակտիվիստներին պետք չէր ոստիկաններից պաշտպանվել, ասում եմ կարո՞ղա էս անգամ իրանք հոգով էին ակտիվիստների հետ,  հը՞ըն:  Ուղղակի իրանց հոգով ներկայության ֆիզիկական ֆոտոները չկային է: 

Ինչ եմ ուզում ասեմ՝ պետք չի մարդու համար կյանք տալ, թե ինչա մի անգամ ինքը բարեգործությունա արել կամ ակտիվիստների հետ է եղել, պետք է մարդու արարքները գնահատել երկարաժամկետ հետևելով... 
Իսկ թե ուր էին Հովոն ու Հայկոն ասեմ՝ նրանք չկային քանի որ հասարակական մեծ հնչեղություն չկար էս միտինգին, քանի որ փիառվելու բան չկար ու քանի որ մարդկանց քանակը քիչ էր, այ հենց դրա համար էլ չկային Հայկոն ու Հովոն: 
Իսկ վերջում ուզում եմ մեջբերեմ կարգին Մկոյի խոսքերը՝ "Կամ պայքարում ես կամ ոչ, թե չէ լուսանկարվելու համար Բաղրամյան ինջնելը իմաստչունի"... 
Դե վառեեքքք ինձ ու քրֆեքք, ես պատրաստ եմ լսել քննադատությունները, եթե ինչ որ բան սխալ եմ ասում:

Հ.Գ. Ու նենց չի, որ նախորդ անգամվա «Կենդանի պատի» այլ մասնակիցներին գովում եմ, մի փիառվող էլ իրանք են..

Անկախ Հայաստան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more