Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով, ըստ առկա տեղեկությունների զինված ուժերի և Իսլամական հեղափոխության կորպուսի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ են զոհվել: |
***
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե նավթի գինը բարձրացել է ընդամենը 6% ով, ուրեմն առայժմ մեծ պատերազմի վտանգ չկա, իշխանություն պահելու կռիվ է։ Ում ում, բայց Իրանի մասնատումը Իսրայելին ձեռնտու չէ։ *** Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեծապես վտանգված դրության մեջ։ Հատկապես այս իրավիճակում պետական իշխանության, ներառյալ ՀՀ ԶՈՒ և ուժային մյուս կառույցների առաջնային պարտքն է՝ ձևավորել հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում, անմիջապես դադարեցնել ներքին առճակատումների հրահրումը և գործադրել բոլոր միջոցները՝ ազգային անվտանգությունը երաշխավորելու համար։ Լակոտություն անելու ժամանակը չէ»։ *** |
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար։ Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։ ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։ Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։ Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»։ |