▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 6-ը Քրիստոսի ծննդյան և աստվածահայտնության տոնն է

Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը նշել են հունվարի 6-ին։ Սակայն նույնիսկ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են հեթանոսական տոներ նշել։ Այդ ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնացել է որպես Տիրոջ Աստվածահայտնության եւ Մկրտության օր։

Այսպիսով Կաթոլիկ եկեղեցին մինչ օրս Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Եվ միայն առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, որ հավատարիմ է մնացել հնագույն ավանդությանը` հունվարի 6-ին միասնաբար նշում է Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին՝ երեկոյան. պատարագ է մատուցվում, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: 

Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, առավոտյան մատուցվում է Ծննդյան պատարագը: Ապա անցկացվում են Քրիստոսի Մկրտության տոնը՝ Ջրօրհնեքի արարողությամբ:
Ջրի մեջ սուրբ Մեռոն է ավելացվում, և ջուրն օրհնվում է աղոթքով: Ավանդույթի համաձայն, արարողությունից հետո հավատացյալները օրհնված ջրից տանում են տուն: Ջուրը կոչվում է մկրտված և հիվանդների համար՝ բուժական միջոց, քանի որ սուրբ ջուրն օժտված է բարերար առանձնահատկություններով: Մկրտված ջուրը պահպանում են և նրան վերաբերում որպես Մեծ սրբության:

Սևակ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more