▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 4-ը անանաս կտրելու միջազգային օրն է

1995թ-ին, ՀՀ Զարգացող ժողովուրդների ասամբլեան (ԶԺԱ) հունվարի 4-ը հռչակեց Անանաս կտրելու միջազգային օր: Տոնը նշվում է միայն Հայաստանում, մասնավորապես Երեւանում եւ հարակից մի քանի մարզերում:

Տոնն ուղեկցվում է հայկական երգ ու պարով, տոնակատարությամբ եւ հրավառությամբ: Անանաս կտրելու պաշտոնական արարողության խորհուրդը դրամական միջոցների խնայումն է. «Գնել 1 հատ, զարմացնել' շատերին» հատուկ նշանաբանով:

Սակայն այս տոնակատարությունը հայ ժողովրդն ավելի ակտիվորեն սկսեց նշել 2000-ական թթ-ից, երբ մի քիչ ընկավ տոնի խորհուրդ հանդիսոցող արքայախնձորի գինը: Այն սկսեց հասանելի դառնալ շատերին, ինչն էլ մասայական դարձրեց այս տոնը:

Հատուկ ծիսակարգը պահանջում է Անանաս գնել 5-ից 10 օր վաղ, պահել Ամանորի ճոխ սեղանին' որպես զարդ, մեծարել նրան, անվերջ խոսել նրա մասին, քննարկել այդ տարվա գնային քաղաքականությունը: Եվ միայն հունվարի 4-ին է թույլատրվում կտրել այն' մատուցելով միայն ընտանիքի անդամներին:

Եվ նրանում քաքնված «նեխած» կտորն ում որ բաժին հասնի' ընտանիքի այդ անդամի համար տարին թթվաշ է անցնելու:
Շատ կարեւոր է այն հյուրասիրել նաեւ հարեւանի երեխաների, ովքեր պատահաբար հյուր կգան հայ օջախ: Այդ ժամանակ պարտադիր պետք է ասել. «Կեր, դուք սրանից չեք ունեա...»:

Սևակ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more