Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման, քանդման առթիվ ասել է, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում։ Ինչ-որ բան չի անում, մշակութային հանցագործություն , բարբարոսություն է անում։ Դրա համա՞ր են նախագահ Վահագն Խաչատուրյանը և մյուսները շնորհակալություն հայտնում Իլհամ Ալիևին։ Մինչև 2020թվականը «Արցախը Հայաստան է և վերջ» էինք գոռում, Աղդամը համարում ձեր հայրենիքը, 2020թվականին կոչ անում գնալ կռվել, զոհվել Արցախի համար, որպեսզի 2026թվականին արդարացնեք Ստեփանակերտում մայր եկեղեցու քանդումը։ Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին»։
***
ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։
«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։
Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի՝ կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։
«Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»,- ասել է ՔՊ-ականը։
Թորոսյանն ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է բարձրացնել այդ հարցը, բայց Հայաստանը՝ ոչ։


