▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունաստանը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել Կիպրոսի տարածքից

Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոս թուրքական ներխուժման հետ եւ պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը:

 Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:

«Այսօր լրանում է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 42–րդ տարին։ Դրանից սկիզբ առավ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական ապօրինի օկուպացիան: Երկիր, որը ՄԱԿ եւ ԵՄ անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:

Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ համապատասխան  բանաձեւերի հիման վրա Կիպրոսի հարցի արդարացի եւ ամուր, համընդհանուր ընդունելի եւ համաձայնեցված որոշման ընդունումն է:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը 1974 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ներխուժեց Կիպրոսի հյուսիսային շրջաններ եւ օկուպացրեց երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: 1975 թվականից ՄԱԿ գլխավոր քարտուղարը կատարում է ՄԱԿ ԱԽ կողմից նրան վերապահված Կիպրոսի հարցով «բարի ծառայությունների» առաքելություն, որը նպատակ ունի ազդեցություն ունենալ կղզու հունական եւ թուրքական  հանրությունների համագործակցության վրա՝ Կիպրոսի հարցի բանակցային կարգավորման շահերի համատեքստում:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more