▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանը մոտեցավ ոստիկանական մեքենաներին ու հորդորեց ակտիվիստներին ազատ արձակել

168.am-ի տեսանյութում` ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ցուցարարների հետ հասել էր Ազատության հրապարակ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարել է, որ խաղաղ հավաք էր, ու եթե խաղաղ է հավաքը, ապա ոստիկանությունն իրավունք չունի միջամտել, բայց նրանք միջամտեցին: Նշենք, որ մինչ Ավետիք Իշխանյանը խոսում էր, ոստիկանները շարքերի վերջում ցուցարարներին բերման էին ենթարկում: Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը եկավ և այդ մասին տեղեկացրեց Հունան Պողոսյանին, որը մոտեցավ ոստիկանական մեքենաներին ու հորդորեց ակտիվիստներին ազատ արձակել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more