▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 8-ին ռազմահայրենասիրական ոգով մանկական ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 8-ին, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում ժամը 18:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Շենգավիթից» մանկական ծրագիրը:
Ժամը 18:00-ից այգում կմեկնարկի ռազմահայրենասիրական երգերի ու պարերի համերգային ծրագիրը՝ Շենգավիթի մշակութային կրթօջախների, երաժշտական ու արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում պուրակում տեղադրված նկարակալների առջև կերպարվեստի խմբակների սաները կստեղծագործեն օրվա խորագրի թեմայով: 
Նշենք, որ «Երևանյան ամառ» ծրագրի հիմնական առաքելություններից է ամառային արձակուրդները մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանկական բոլոր միջոցառումներում ներգրավվում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների ու հատուկ խմբերի երեխաները: 
Ի դեպ, «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում մանկական միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more