▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ ձեռնպահ մնալ «Ելք» դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց...

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իրենց խմբակցությունից ստորագրել են Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն տրամադրելու մասին պատգամավորների դիմումում։

«Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

 

 

 

 

 

Նշենք, որ Քոչարյանին պատգամավորական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու մասին դիմումը, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, արդեն ներկայացվել է Հայաստանի գլխավոր դատախազություն։ Առայժմ հայտնի է, որ դիմումը ստորագրողների գերակշիռ մեծամասնությունը Հանրապետական խմբակցության պատգամավորներ են եղել, ինչպես նաև պատգամավորներ Դաշնակցություն խմբակցությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more