▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 27-ը շատերը մեկ էլ մյուս տարի ու Սպարապետի ծննդին կհիշեն

1999 թվական, հոկտեմբերի 27։ Ծանր օր, հիրավի....
Էսօր շատ խոսվեց, շատ գրվեց, շատ արծածվեց, հիշվեց, քննադատվեց, հարգվեց, եզրկաություններ ու վերլուծություններ գրվեցին, բայց, ցավոք, այսօր...միայն...
Միգուցե ես հիմա սխալ բաներ կգրեմ, բայց՝ կգրեմ...
Նրանց հիշել պետք չէ միայն մեկ օր կամ նրանց մեկ օր հիշելը չի նշանակում, որ իրենց հիշում եք։ 
Հա անկեղծ, ես էսօր չեմ հավատում շատերի անկեղծության վրա, որով գրվել են բազմաթիվ նյութեր, ստատուսներ, կոմմենթներ...Հա, հենց տենց՜ չեմ հավատում ու վսյո....
Ժամանակին էլ համացանցը ու լրատվական դաշտը, իրար հերթ չտալով, «հիշում ու պահանջում էր», բայց, ցավոք, միայն ժամանակին ու մի քանի օր...
Հոկտեմբերի 27-ը շատերը մեկ էլ մյուս տարի ու Սպարապետի ծննդին կհիշեն...կհիշեն, կգրեն, կցավան, կտխրեն ու վսյո....
Վատա ժողովուրդ, վատա, որ ամեն բան հիշում, քննադատում, պահանջում եք միայն այն ժամանակ, երբ էտ թեմանա ուշադրության կենտրոնում ու էտ թեմայից խոսելով կարաք դուք էլ ուշադրության կենտրոնում հայտնվել...ցավոք, բայց տենցա...
Եսիմ, ես Աստվածավախ եմ ու Աստվապաշտ եմ, բայց եկեղեցի շատ չեմ գնում, զատո ամեն կիրակի եկեղեցի գնացողներից շատ եմ մտքում աղոոթում...
Ասածս ինչա՝ մի կոտորեք ձեզ, երբ արդիական ա դառնում ինչ որ հարց, այլ կոտորեք ձեզ միշտ կամ եուբեք...

Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more