▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեկան խանգարու՞մ, թե՞ դաժանության արդյունք․ նոր սկանդալային միջադեպ Բրյուսովի անվան պետական համալսարանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կրկին բաց նամակ է ստացել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:

Լույսերի, ծաղկեփնջերի ու դիմավորումների փոխարեն՝ սկանդալ, սպառնալիքներ և բացահայտ անտարբերություն ուսանողների հանդեպ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպը ցնցող է։ Նախքան փաստաթղթերի ընդունման մեկնարկը , Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնական բաժնի պետը փորձել է կանխել հնարավոր խնդիրները։ Նա առաջարկել է ապահովել մի հով լսարան, որպեսզի նոր ընդունված առաջին կուրսեցիները, որոնք հաջորդ օրերին պիտի ժամանեին փաստաթղթերը հանձնելու, չսպասեն արևի տակ, քանի որ դրսում շոգն անտանելի էր։

Պրոռեկտոր Գեորգ Հակոբյանը, առանց անգամ տեսնելու ուսանողներին կամ իրավիճակը, նենգ տոնով արձագանքել է․ «Մի տրվեք ԴՐԱՆՑ սադրանքներին», այդ «դրանք»-ով նկատի ունենալով հենց նոր կյանք մտնող երեխաներին։

Երբ բաժնի պետը փորձել է բացատրել․ «Դու էլ ես հայր, ես էլ մայր եմ, այդ երեխաներն էլ մեր երեխաներն են։ Ինչո՞ւ թողնենք, որ կանգնեն արևի տակ։ Տանք մի հով լսարան, նստեն, մինչև հերթը գա, բարձրանան փաստաթղթերը հանձնեն», Հակոբյանը հանկարծ փոխել է տոնը և հարձակվել․

«Չհամարձակվես անձնական դաշտ մտնես»։

Բաժնի պետի զարմացած հարցին՝ «Ի՞նչ կապ ունի այստեղ անձնականը, ես ընդամենը ասել եմ՝ դու էլ ես հայր, ես էլ մայր եմ», Հակոբյանը պատասխանել է․

«Իմ երեխեքը բոլորից տարբերվում են, նրանք ունեն մի կարևոր հատկանիշ՝ նրանք իմն են։ Մյուսները ինձ չեն հետաքրքրում։ Եվ եթե մի հատ էլ երեխեքիս անունը տաս, ՖԻԶԻԿԱՊԵՍ ՎԻԶԴ ԿԿՏՐԵՄ»։

Սա ուղիղ ֆիզիկական բռնության սպառնալիք է՝ հնչեցրած համալսարանի ղեկավար անձի կողմից։ Ավելի վատն այն է, որ այս խոսքերը փաստում են, որ սույն անձը բացահայտ հայտարարում է, թե բացի իր երեխաներից իրեն հետաքրքիր չեն մնացած բոլոր երեխաները։

Հարց է առաջանում․ սա՞ է բարձրագույն կրթական հաստատության ղեկավարի կերպարը։ Արդյոք նման պահվածքը հոգեկան խանգարման հետևանք է, թե պարզապես դաժանության և բարոյահակ մտածելակերպի դրսևորում։

Այս խայտառակող միջադեպը տեղի է ունենում հենց նոր ուսումնական տարվան ընդառաջ, ինչը առավել ընդգծում է ԲՊՀ-ի ղեկավարության բարոյական տապալումը։ Այն անտեսելը կնշանակի հաստատել, որ նման վարքագիծն ու մտածելակերպը ընդունելի են պետական կրթական հաստատությունում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more