armlur.am-ը գրում է.
Հստակ է` հայկական կողմին վերադարձված զինծառայողների մարմինները խոշտանգված են եղել, սակայն հաշվի առնելով մի քանի հանգամանքներ` հասարակությանը շատ բան կարող է չներկայացվել: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ պետք է առանձին փորձաքննություներ իրականացվեն` միաժամանակ նկատելով, որ քրեական գործերի հարուցման տեսանկյունից կան մարդու իրավունքների նորմերի խախտումներ: «Չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել, և նրա մահը վրա է հասել խոշտանգման պատճառով», – հավելեց նա: Ավետիսյանը նշեց, որ «Կարմիր Խաչ»-ին կամ նմանօրինակ այլ կառույցներին դիմելու հստակ մեխանիզմներ կան:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/515708/