▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր արդյունքը բացառապես փոխզիջումն է, այլընտրանքը` պատերազմը. ՀՀ նախկին վարչապետ

 

Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Մի քանի նկատառում վերջին օրերին փոխ/զիջումներին վերաբերող աստիճանաբար սաստկացող բանավեճի մասին.

1) Պետք է ընդունել, որ արդեն 22 տարի ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ, այլընտրանքը պատերազմն է;

2) Որևէ ՓՈԽԶԻՋՈՒՄ կարելի է բանակցել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ղարաբաղի՝ բանակցությունների ֆորմատ վերադառնալու պարագայում;

3) Որևէ ՓՈԽԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն պիտի արվի ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ադրբեջանի հետ միաժամանակ;

4) ՀՀ կամ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների և/կամ քարոզիչների կողմից որևէ միակողմանի արտահայտություն ՓՈՂԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին հայկական դիվանագիտության (եթե դեռ մնացել է) կոպտագույն սխալ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more