Յուրի Գագիկի Թադևոսյանը ծնվել է 2013 թ. Երևանում: Վաղահաս ծնունդ է՝ 6,5 ամսականում է ծնվել և անփույթ ծննդաբերության պատճառով երեխան պարանոցում ստացել է վնասվածք: Դա էլ հենց առիթ է հանդիսացել երեխայի հետագա վիճակին: Տառապում է Մանկական ուղեղային կաթվածի բիլատերալ ձևով, Վեստի համախտանիշով, ինֆանտիլ սպազմներով: Հիվանդանոցում ծնողներին հորդորել են հրաժարվել բալիկից, սակայն նրանք ոչ միայն չեն hրաժարվել, այլ մինչ օրս անում են ամեն բան երեխային հասցնելու առողջ վիճակի: Երեխան բավականին դրական դինամիկա ունի, բայց բուժումն ավելի կատարյալ դարձնելու համար նրան անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր, իսկ երիտասարդ, սոցիալապես անապահով երիտասարդ զույգը հնարավորություն չունի և դիմում է հանրության օգնությանը: Իսրաելում երեխայի հետազոտության և հետագա դեղորայքային բուժման համար պահանջվում է 15000 դոլար:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան կանգնել ընտանիքի կողքին և օգնել բալիկի առողջցմանը, Յուրայի մայրիկի՝ Գայանե Մինասյանի անունով ԻՆԵԿՈԲԱՆԿ-ում բացվել են հաշվեհամարներ՝ 2050952328107001 ՀՀ դրամ, 2050952328101020 ԱՄՆ դոլար, 2050952328101040 ԵՎՐՈ, 2050952328101041 ՌԴ ռուբլի: SWIFT CODE: INJSAM22, Arka Debit 9051290300186810:
Յուրայի մայրիկի՝ Գայանեի հեռախոսահամարներն է՝ +37493 888 902: