Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
H1N1-ով ախտորոշված մարդը հիվանդանոցից չի կարող տամիֆլյու ստանալ, եթե չի հոսպիտալացվում: Ւսկ, եթե մարդը հրաժարվում է մի քանի հիվանդի հետ նույն պալատում պառկել` կրկնակի վիրուս չվերցնելուց խուսափելով ու առանձին պալատներն էլ զբաղված են` նշանակում են դեղ, բայց չեն տալիս, դեղատներում էլ չկա, ի՞նչ անեն այս մարդիկ: Ես եմ, կարողանում եմ զանգել ու խնդրի լուծում պահանջել, բա՞ մյուսները:
Նախարարությունից այսօր տեղեկացա, որ իմ հարազատները դեղը կստանան` մինչև օրվա ընթացքում մարզային հիվանդանոցներ ուղարկված խմբաքանակը բաշխվի: Տևական ժամանակ է այս խնդիրը կա, բայց դեղը մարզային հիվանդանոցներ նո՞ր են ուղարկվել: Քանի մարդ է հիմա այդպես թքել ու դուրս եկել, ինչ վիճակում են հիմա այդ մարդիկ, ի՞նչ երաշխիք կա, որ բարդացած վիճակով հետ չեն գա: