ankakh.com-ը գրում է.Բրիտանական գրադարանում պահվող 1500 ամյա ձեռագրի թարգմանիչները հաստատակամորեն պնդում են, որ Հիսուս Քրիստոսն իրականում ամուսնացած էր և երկու երեխաների հայր էր: Այս մասին գրում է Independent-ը: Կայքը, հղում կատարելով, The Sunday Times-ին, գրում է, որ այսպես կոչված «կորսված Ավետարանը», որը թարգմանվել է արամերենից, ցնցող բացահայտում է կատարում: Պրոֆեսոր Բարի Ուիլսոնն ու գրող Սիմչա Չակոբովիչը ամիսներ են ծախսել տեքստը թարգմանելու համար: Նրանք պնդում են, որ Հիսուսը երկու որդի է ունեցել, և իրականում Սուրբ Կույս Մարիամը ոչ թե իր մայրը, այլ կինն է եղել: Շատ փորձագետներ են փորձել ստորադասել աստվածաշնչյան այս կերպարի նշանակությունը, բայց այս թարգամնությունների վկայությամբ Մարիամը շատ ավելի մեծ դերակատարություն ունի, քան ենթադրվում էր: 1953 թվականին գրված «Քրիստոսի վերջին գայթակղությունը» գրքի հեղինակ Նիկոս Կազանձակիսը, ինչպես նաև վերջերս «Դավինչիի կոդը» վեպի հեղինակ Դեն Բրաունը նույն եզրահանգմանն էին եկել: Independent-ը գրում է, որ այս գրքի, այդ թվում՝ Հիսուսի որդիների անունների հետ կապված առաջիկա օրերին նոր բացահայտումներ են լինելու:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում