Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հինգերրորդ շարասյունը գործի է անցել: Հին և փորձված մեթոդ է. հակառակորդիդ բանակը և հասարակությունը ուզում ես թուլացնել բարոյալքել, նրա մեջ եղած ծախու մասսային գործի դիր, թող պառակտեն բանակը, հասարակությունը, հեղինակություն վայելող հրամանատարներին իրար հետ թշնամացրու, բանակի հեղինակավոր ղեկավարին գցիր բանակի և հասարակության աչքից,մի խոսքով բոլորին բոլորի դեմ հանիր:
Մեծ թափով սկսել են ՊՆ Սեյրան Օհանյանի և նրա կնոջ հասցեին սևացնող շինծու նյութեր հրապարակել,անգամ ազռստանի թուրքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիաների համար են Սեյրան Օհանյանին մեղավոր դարձնում,միտումնավոր լռում են այն մասին, որ Սեյրան Օհանյանի օրոք անհամեմատ քչացել են հանցագործությունները բանակում, խիստ կարգուկանոն է հաստատվել, չեն ասում, որ ներկայումս, եթե խոսվում է բացեիբաց բանակում եղած հանցագործությունների դեպքերի մասին, դա նրանից չէ, որ Սեյրան Օհանյանի օրոք հանցագործությունները շատացել են,այլ, որովհետև նրա օրոք ինֆորմացիան է բացվել և հասարակությունից գաղտնի չի պահվում այդ ամենը,այլ՝ բացահայտ ասվում և դրա դեմ անողոք պայքար է տարվում:
Ինչպես գիտենք պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը համալրվում է պահեստազորով: Մարդիկ այստեղ էլ են իրենց կեղտոտ գործը կատարում: Պահեստազորի զգալի մասը, ինչպես գիտենք, 90 ականներին մարտընչաց ազատամարտիկներն են, որոնք մեծ փորձ ունեն: Հինգերրորդ շարասյունը վաղուց է սկսել իրար դեմ տրամադրել տարբեր ջոկատների հրամանատարներին: Սկսել են ներկայումս ավելի մեծ ուժով դա անել,ամեն ինչ անում են, որ Երկրապահին, Մանվել Գրիգորյանին և այլ ազատամարտիկների ու հրամանատարների իրար հետ թշնամացնեն, որ վաղը երեկվա մարտական ընկերները լինեն թշնամի, իրենց ֆինանսավորող տերերի դեմ չկարողանան միավորվել, համալրել բանակի շարքերը:
Լկտիությունը հասել է նրան, որ մարդիկ, եթե իհարկե կարելի է մարդ անվանել նրանց, անցնում են բարոյականության սահմանները, սկսել են անձնական վիրավորանքների անցնել, վիրավորում են թե նախարարին, թե հրամանատարներին: Ոչ հարգելի հինգերրորդ շարասյուն, ձեր մարմնի, որ մասն էլ ճղեք, չեք կարողանա սևացնել այն մարդկանց,որոնք ժողովրդի սերն ու հարգանքը արյամբ և անձնվիրաբար են ձեռք բերել,իզուր ժամանակ մի ծախսեք թուրքաբարո հոդվածներ և ծաղրանկարներ պատրաստելով: