▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ մարդ է զոհվել, իսկ 36-ն էլ վիրավորվել են Ստամբուլում մահապարտի պայթեցված ռումբի հետևանքով

Հինգ մարդ է զոհվել , իսկ 36-ն էլ վիրավորվել են Ստամբուլում մարտի 19-ին մահապարտի պայթեցված ռումբի հետևանքով: Պայթունը տեղի է ունեցել Թաքսիմ հրապարակից քիչ հեռու , Բալո փողոցում Բեյօղլու թաղապետարանի վարչական շենքի մոտակայքում: Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուզզինօղլուն հայտարարել է, որ 36 մարդ, այդ թվում 12 օտարերկրյա քաղաքացիներ և մեկ երեխա, վիրավորվել են, իսկ յոթ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: 
Վիրավորների շարքերում կան Իսրայելի երեք քաղաքացիներ: Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնը հաստատել է Իսրայելի քաղաքացիներ վիրավորվելու փաստը, սակայն, թե քանի՞ հոգի են դեռևս պարզ չէ: 
Անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է , որ նախնական հետախուզական արդյունքները վկայում են, որ պայթունի հետևում կանգնած է Քրդական Բանվորական կուսակցությունը (PKK) : Ըստ նույն պաշտոնյաի ռումբը պայթեցվել է ժամանակից շուտ, երբ մահապարտը նկատել է ոստիկաների , հավանաբար վախից ժամանակից շուտ գործի է դրել ռումբը:
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավոր արգելել է հեռարձակել, հրապարակել նկարներ և վիդեո կադրեր դեպքի վայրից:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր ցավակցությունն է արդեն հայտնել: Իր ցավակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը նույնպես ցավկացել է, միաժամանակ ժամանակավոր փակել է Ստամբուլում Գերմանիայի հյուպատուսությունը : Գերմանիայի դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ Ստամբուլում մնան իրենց հյուրանոցներում, չլինեն մարդաշատ վայրերում:
Կիլիկիա Հայաստան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more