Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է:
Հունիսի 23-ին ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշման դեմ անցկացվող ցույցը ցրելուց հետո Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել 8 քաղաքացի: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ՝ նրանցից երեքը օգնություն ստանալուց հետո արդեն հեռացել է հիվանդանոցից, իսկ մնացած հինգը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ սալջարդեր, կոտրվածքներ, տուժել են նաև նրանց աչքերը:
Քաղաքացիներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հունիսի 23-ին ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշման դեմ անցկացվող ցույցը ցրելուց հետո Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել 8 քաղաքացի:
civilnet.am-ը գրում է, որ նրանցից երեքը օգնություն ստանալուց հետո արդեն հեռացել է հիվանդանոցից, իսկ մնացած հինգը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ սալջարդեր, կոտրվածքներ, տուժել են նաև նրանց աչքերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քաղաքացի Վահրամ Մուշեղյանն էլ գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: