▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմարություն է ուրախանալ, որ մեր երկիրը փոքր է, ու դրա համար մեզ մոտ ահաբեկչություն չի լինում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիմարություն է ուրախանալ այն փաստի վրա, որ մեր երկիրը փոքր, աշխարհի երեսից կտրված է ու դրա համար մեզ մոտ ահաբեկչություն չի լինում: Կամ ի՞նչ է նշանակում ահաբեկչության լինել կամ չլինելու վրա ուրախանալը: Ահաբեկչությունը դա պատերազմի նման մի բան է , որի իրական դառնությունը զգում են նրանք , ովքեր զոհվում են դրանց ժամանակ: Թող ոչ մեկ չփորձի ահաբեկչություն եղած երկրների համար որոշի, թե արժանի է՞ր այդ երկիրը , թե ոչ, կամ լավ է որ այնտեղ ահաբեկչություն եղավ, ի՞սկ այն մյուս տեղը ոչ: Բոլոր դեպքերում ահաբեկչությունից տուժում են ոչ թե երկրի լավ կամ վատ ղեկավարները, այլ հասարակ քաղաքացիները, ովքեր մետրոյով շտապում են գործից տուն հասնել, ովքեր մանկական այգի են գնում՝ իրենց փոքրիկների հետ զբոսնելու , խաղալու, ովքեր առավոտյան շտապել էին աշխատանքի : Իսկ պետության ղեկավարները նստած են իրենց սպիտակ, փայլուն գմբեթներով, հսկա պարիսպներով նստավայրերում ու լուրջ դեպքով քննարկումներ են անում , անիմաստ ու ոչինչ չասող ցավակցություններ են շռայլում մեռնող ժողովրդի հետևից:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more