▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Տեր Պետրոսյանն այդքան ուզում հանդիպել Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր մի գաղտնիք է բացել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին հանդիպումներից։ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասել է նա։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Տեր Պետրոսյանն այդքան ուզում այս պահին հանդիպել Սերժ Սարգսյանին: Նա հասկացել էր, որ իր վերջին հույս Գագիկ Ծառուկյանը մտադիր է քցել իրենց ու շտապում էր՝ նրանից առաջ պայմանավորվել Սերժի հետ: Չհասցրեց, Գագոն առաջ ընկավ ու այլևս հանդիպման անհրաժեշտությունը կորավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more