Հիմա էլ թիրախավորված է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին․ Փաստաբան
Փաստաբան Արա Զոհրաբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «ՀԻՄԱ ԷԼ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է ԹԱԼԻՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել:
Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:
Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»:
Կարդացեք նաև՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի ժամանակների «հերոսը» կամ ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը
Նիկոլենք անարդարացի են վարվում Թալինի համայնքապետ Տավրոսի նկատմամբ՝ նրա պարանոցից չկախելով «Իրենց ժամանակների հերոսի» դափնիները։ Իրականում հենց Տավրոսն է նիկոլական ժամանակների իրական «հերոսը»։ Այսպես կոչված հեղափոխությունից առաջ Տավրոսի կենսագործունեության ամենափառահեղ ակնթարթը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում հայտնվելն էր։ Իսկ արդեն Նիկոլի իշխանության օրոք սկսվում է Տավրոսի վերելքը։ Տարատեսակ աճպարարությունների շնորհիվ հաջողացնում է ձեռք քցել Թալինի համայնքապետի պաշտոնը ու բարգավաճել։
Ինչպես վայել է նիկոլական ժամանակների իրական «հերոսին»՝ պարտաճանաչ պիոների նման մասնակցում է նիկոլական աղանդի կեղծ պատարագներին, գրոհում է Մայր Տաճարի վրա, տաճարի պատերին մագլցելով հայհոյում հոգևորականներին, Մայր Տաճարի բակոււմ պատրաստակամություն հայտնում շալվարը իջեցնել տարեց կնոջ դիմաց և կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի հետ խոչընդոտել Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը։ Սա Նիկոլի ժամանակների իրական «հերոսի» կերպարն է։ Ցավոք, իշխանության մեջ նման արժեհամակարգ կրող «հերոսների» պակասություն չի զգացվում։ Տպավորություն է, որ ինչ-որ մի կառույց հատուկ կազմված ցուցակով նմանատիպ «հերոսներին» տեղավորել է իշխանության տարբեր օղակներում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet