▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա դա դո՞ւռ է, չոռնի խո՞դ, թե՞ սողանցք, որ պետք է չոքեչոք անցնեք.ԵԼՔ-ի նախագիծը մերժվեց

a1plus.am-ը գում է.ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր Ելք դաշինքի ներկայացրած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկմանը հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քննարկումը թեմային համահունչ չէր. «Ես այդպես չեմ վարվելու ու խոսելու եմ հստակ։ Որեւէ անհրաժեշտություն չկա հիմնավորված, որ հարցի քննարկման համար պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ հարցի քննարկումը օգտակար էր այն առումով, թե ուր ենք հասել, ինչ ենք արել, որը կարող ենք ներկայացնել նաեւ ԵՏՄ մեր գործընկերներին. «Ես հեռու եմ այն մտքից, թե ԵՏՄ-ն միայն տնտեսական հարց է` տնտեսությունն ու մյուս բնագավառները գործիք են` ազդելու պետությունների վրա։ Անվտանգությունը փոխշաղկապված է տնտեսությանը»։

Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն իր խոսքում հարցրեց՝ «ինչո՞ւ եք այդպես թշնամաբար տրամադրված մեր նախագծին։ Լավ է` չասացինք հանցագործ։ Ինչի՞ չեք ուզում հանձնաժողով ստեղծել։ Ես տասնյակ արգումենտներ կարող եմ բերել, որ անհրաժեշտ է այն ստեղծել։ Մի խոսքով` չեմ հասկանում, չեմ ընկալում այս իրավիճակը։ Ես ինձ զգում եմ թշնամու թիկունքում, որ ինչ մենք ենք բերում, վատ բաներ ենք բերում, հանցագործներ ենք։ Ապացուցեք, որ ճիշտ եք, ես ներողություն խնդրեմ»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ մենք ճիշտ ճանապարհով գնում էինք, շեղվեցինք, քանի որ ՀՀ իշխանություններն ստիպեցին դա. «Իմ վաղեմի ընկեր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ հարցը լուծում է ստացել։ Պետք է արձանագրել, թե որտեղ ենք մենք ապրում։ Ունեմ առաջարկություն Ելքի իմ գործընկերներին` գործնական մոտեցում ունենանք. այս հարցի արծարծումը բավական էր գործընթաց ծավալելու համար։ Այս հարցի քննարկումը կասեցնել գոնե մինչեւ նոյեմբերի 25-ը։ Սա այն հարցերից է, որ փակ քննարկման կարիք ունի, քանի որ կա ասելիք, որ այն վնաս չտա»:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախ անդրադառնալով նախորդ ելույթ ունեցողին` Հերմինե Նաղդալյանին, ասաց. «Հիմնական թեմայից շեղվելու թիվ մեկ մեղադրողն ավելի շատ շեղվեց թեմայից բոցաշունչ կերպով։ Անընդհատ ասում եք` դուռ հա դուռ, բայց ցույց չտվեցիք, թե որն է այդ դուռը։ Հիմա դա դո՞ւռ է, չոռնի խո՞դ, թե՞ սողանցք, որ պետք է չոքեչոք անցնեք։ Ձեզ համար ենք այդ ժամանակավոր հանձնաժողով ստեղծում, որ դուք ասեք` ինչի համար է լավը ԵՏՄ-ն։ Միակ հիմնավորումը Արտաշես Գեղամյանի շանտաժն էր` այ գազը կթանկանա, այ… էժան փամփուշտ ենք բերում եւ այլն»: Ելքի նախագիծը դրվեց քվեարկության։ 1 կողմ, 10 դեմ ձայներով այն մերժվեց։ Միակ կողմը Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more