▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է Gulf բենզալցակայանը նախագծից դուրս ինքնակամ շինություն կառուցել․ Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Նկարում պատկերված «տղեն» "Gulf" բենզալցակայանների ցանցի տասովշիկնա, որը երեկվա իմ լայվից հետո ավել-պակաս իմ հասցեին դուրս է տվել, ասել էր, որ գալիս է ինձ տեսնելու, ու որ ասաց՝ իր հեռախոսահամարը կգրի, բայց մինչև հիմա ոչ հեռախոսահամարնա գրել, ոչ էլ եկավ:

Այս հրապարակումը նրա մասինա, որ սրա նմանները համացանցում ավել-պակաս դուրս են տալիս և իրենց լավ «տղա» են զգում, իսկ իրական կյանքում փուչիկ ***ի տղա են:

#Gulf

Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ "Gulf" բենզալցակայանը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանին է պատկանում։ Հիմա արդեն պարզ է, թե ինչպես են նախագծից դուրս ինքնակամ շինություն կառուցել, եթե այս ամենը սովորական քաղաքացի աներ, առաջին իսկ վարկյանին կքանդեին այդ ինքնակամ շինությունը։

Նիկոլ Փաշինյան, սա՞ է ձեր ժողովրդավարությունը, որ ով ինչ ուզի՝ անում է։ Բենզալցակայանների մոնոպոլիա եք ստեղծել՝ 10-ը փակում եք, փոխարենը ձեր սրտի 1000 բենզալցակայան եք բացում։ Գովազդային վահանակները հեռացնում եք և տեղադրում ձեր սրտի գովազդային վահանակները։

 Էլ ժողովրդավարությունից չխոսեք, դուք երկիր չեք կառուցում, այլ քանդում և թալանում եք»։

Հավելենք,որ մեկնաբանություններում Արթուր Չախոյանը լուսանկարը է ներկայացրեկլ ու գրել է․  "Gulf"-ը և "Ran Oil"-ը գրանցված են նույն հասցեում, ինչը արդեն իսկ վկայում է, որ "Gulf"-ի սեփականատերը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանն է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more