▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա անկեղծ կասեմ` էս ամեն ինչը որտեղից է սկսվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հիմա անկեղծ կասեմ էս ամեն ինչը որտեղիցա սկսվել.
Մի քանի տարի առաջ տաքսիով տեղ եմ գնում, վարորդի հետ դե ինչ ասես խոսում ենք՝ քաղաքանությունը պարտադիր:
Վարորդը տարիքով մարդ էր, սպիտակած մազերով, բայց պահվածքից , խոսալու ձևից զգացվում էր , որ կյանքի մարդա, սաղ կյանք աշխատած տուն պահող, ոչ խուժան , ոչ գողական , ոչ էլ գռանտակեր:
Պահի տակ մեկել նենց ոգևորվեց ու ասեց.
- Տղա ջան , ձեռս զենք լինի , մեջը մի հատիկ պադռոն, 9 թուրք կանգնած լինեն ու Գալուս Սահակյանը, երեխեքիս թանկ արև, Գալուստին կկրակեմ էդ մի պադռոնով:
Հ.Գ.
Ու ստեղ խոսքը հենց Գալուստ Սահակյանի մասին չէր, ստեղ խոսքը գալուստսահակյան իրավիճակի մասին էր:
Այ էդ մի քանի տարի առաջվանից էս ամեն ինչը սկսվեց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more