
|
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է իր ընտանիքի հարստության մասին։ «Հիանալի է, երբ քո ընտանիքը փող ունի։ Դու կարող ես զանգահարել հայրիկիդ և նոր մեքենայի համար 500 հազար դոլար խնդրել։ Մի՞թե դա վատ է, եթե դրան արժանի ես։ Իսկ եթե դու պարզապես հիմար հարուստ ես, վատնում ես հորդ փողերը և կյանքում ոչինչ չես անում, ապա, իհարկե, երես առած տղա ես։ Բայց եթե դու քրտնաջան աշխատում ես, օգտակար բան ես անում, իսկ հայրիկդ քեզ գումար է ուղարկում, դու իրավունք ունես այն ծախսելու»,- ասել է Ծառուկյանը՝ ամերիկացի բլոգեր Աարոն Շտեյնբերգին տված հարցազրույցում։ Ծառուկյանի հայրը շինարարության ոլորտում խոշոր գործարար է։ Դիտեք նաև՝ |


