▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ տատիկը՝ համաշխարհային նոր «աստղ»

Շատերը կհիշեն տարիներ առաջ ,,Արմենիա,, հյուրանոցի մոտ անգլերեն լեզվով մուրացկանության անող կնոջը: ,,give me my money, dolar,,- դիմում էր այս կինը արտասահմանցիներին՝ երբեմն խառնելով ու շփոթելով տեղացիներին եկվորների հետ: Ժամանակներ անց ,,վալյուտային մուրացկանը,, արդեն տեղափոխվեց կառավարության շենքի մոտ ու սկսեց մոտենալ բոլոր փողկապավորներին՝ հույս ունենալով, որ պաշտոնյաներն իրեն կտան ,,լավ կնայեն,,: Իսկ հիմա արդեն այս կինը դարձել է ՀՀԿ տատիկ ու, ինչպես վկայում են ոմանք, ՀՀԿ գրասենյակից ժամանակ առ ժամանակ գումարներ է ստանում: Իհարկե, գումարները շատ չեն, դրանք տատանվում են 5-10 հազար դրամի սահմաններում, բայց կայուն եկամուտ են, ինչն էլ հնարավորություն է տալիս ՀՀԿ տատիկին այլևս մուրացկանությամբ չզբաղվել:
Եվ ահա այս տատիկը հայտնվել է համաշխարհային մամուըլի էջերում՝ ,,խորհրդանշելով,, Հայաստանը: ինչպես գիտենք, կատարվեց նրա երազանքը, նա մոտեցավ Քիմ Քարդաշյանին, ողջագուրվեց նրա հետ, անգլերենով ասաց, որ Քիմն աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է: Եվ այսքանն էլ բավական էր, որպեսզի նա հայտնվեր համաշխարհային մեդիա դաշտի ուշադրույթան կենտրոնում: Առաջատար մի շարք թերթեր տպագրել են նրա լուսանկարըՔիմի հետ, այն ցուցադրել են մի շարք հեռուստաընկերություններ...
Իսկապես վիրավորական է: Հեռուստաընկերությունները Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրից հետո ներկայացնում են ՀՀԿ տատիկին ու ասում, որ այս ծեր կինը Հայաստանի բոլոր մայրերի սերը փոխանցեց Քիմին... Իհարկե, արտերկրում չգիտեն, թե ով է այս կինը, բայց հո մենք գիտենք, ու մի տեսակ վիրավորված ու խոցված ես զգում, որ Հայաստանը ներկայանում է ոչ թե իր մեծերով, իր ճշմարիտ կերպարով, այլ ՀՀԿ տատիկով: Անշուշտ, Քւմ Քաևրդաշյանի հայաստանյան այցը լուսաբանող բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են Ցեղասպանության խնդրին, բայց երբ համընդհանուր սիրո ,,առաքիչը,, դառնում է այս կինը, ազգային արժանապատվությունդ խոցված ես զգում...
Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more