▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում   ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվել է վարչապետին, եղել է այն, որ եկեք ընտրությունները հետաձգենք մինչև մայիս, հասցնենք բարեփոխել ԸՕ-ն, ընդունենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն այդ օրենսգրքի հետ կապված, թողնենք մյուս կուսակցություններն էլ պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող էր լինել մեր առաջարկած փաթեթի մաս»,- նշեց Աշոտյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ վարչապետն ամբողջ ընթացքում լսել է իրեն ուղղված առաջարկները, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more