««Մենք ենք տերը մեր երկրին»-ը պետք է դառնա գործ: Այն պետք է ամրագրվի համակարգային փոփոխություններով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը՝ Պարույր Հայրիկյանը նշեց.
«Կարող են ձայն տալ վարչապետի թեկածուին, հետո նրա ծրագրին ու մնալ իրավիճակի տերը: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ վարչապետի փոփոխությամբ ամեն բան կարող է փոխվել, նրանք չեն պատկերացնում այս խուժան Սահմանադրության ընձեռած հնարավորությունը: ՀՀԿ-ականները կանեն այն, ինչ հնարավոր է: Նրանց ձեռտնու չեն խորհրդարանական ընտրությունները, որովհետև այսպես կարող են ամբողջ կառավարական կազմը տալ Փաշինյանին, բայց իրենց ձեռքում են պահում ամեն վայրկյան Կառավարությանը փակուղու առջև կանգնեցնելու հնարավորությունը՝ այս խուժան Սահմանադրությամբ»: