▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը անպատվաբե՞ր գործ է

Կան սխալներ, որոնք շատապ ուղղել է պետք:Այլևս բոլորի համար պարզից էլ պարզ է,որ տեղի է ունեցել հանցագործություններ ու կաշառակերություններ հանձինս լիսկայի տղաների բանակից ազատման փաստաթղթերի:

Լիսկաներն ամեն տեղ արատավելով ՝ հասան բանակին, հիմա էլ իրար հետևից ի հայտ են գալիս իր տղաների բանակից «գժի թղթով» ազատվելու փաստերը: Ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես զինվորի հարազատ, խորապես վիրավորված եմ մեր ՊՆ-ի բուժվարչությունից, ով լիովին առողջ մարդկանց ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Ի՞նչ է սա նշանակում, ուրեմն դուրս է գալիս այնպես, որ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը անպատվաբե՞ր գործ է... Գոնե կարող էին անունները գրել տալ մի զորամասում և իբրև թե ծառայում են, ինչպես, օրինակ, արել էին նախկին վարչապետ Տ.Սարգսյանի զարմիկները... Կա՛մ իսկապես ասեք, որ տեղի է ունեցել հանցագործություն ու կաշառակերություն, կա՛մ էլ ձեր ազատած գժերին ասեք թող գժանոցներում պահեն:

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more