▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տարբեր քաղաքներից շարժվում են Երեւան՝ Բաղրամյան պողոտա

GalaTV.am-ը գրում է. Բաղրամյան պողոտան գնալով ավելի բազմամարդ է դառնում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները խոստովանում են, որ նման բազմամարդ ցույց չէին էլ նախատեսում:

Նախաձեռնության անդամների փոխանցմամբ՝ Երեւանի Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին են միացել ՀՀ այլ քաղաքներից. Էջմիածնից ցուցարարներն արդեն Երեւանում են, կան տեղեկություններ, որ Հրազդանից եւս ավտոբուսներ են շարժվում դեպի Երեւան, իսկ Չարենցավանից Երեւան ավտոերթ է սկսվել: Բացի այդ նստացույցը շարունակվում է ՀՀ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:

Նստացույց է սկսվել Վանաձորում, Աշտարակում, Սիսիանում: Քիչ առաջ պարզ դարձավ, որ բողոքի են դուրս եկել նաեւ Սպիտակում: ՀՀ-ից դուրս եւս մի քանի երկրներում սփյուռքահայերը նստացույց եւ բողոքի այլ գործողություններ են սկսել ի պաշտպանություն ՀՀ–ում բնակվող քաղաքացիների:

Այսօր բողոքի ցույց են սկսել վրացահայերը՝ ՀՀ դեսպանատան դիմաց:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more