Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ Կյուրեղյանը հացադուլ է սկսել հունվարի 14-ին, ի պաշտպանություն կալանավորված «Նոր Հայաստան փրկության ճակատի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, ով հացադուլ սկսելուց 2 օր անց դադարեցրեց այն: Նշենք, որ այս պահի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բացի Կյուրեղյանից հացադուլի մեջ են գտնվում ևս 4 անձինք:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 5 հացադուլավոր կա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more