▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ կվերցվի

Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ոստիկանությանը հատկացրել է շուրջ 22.5 մլն դրամ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների փոփոխություններով սահմանված ս.թ. սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի և կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնելու համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով:

Ծրագրային նոր լուծումները ներդրվելու են հնարավոր սեղմ ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը: Սրանով, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկման, կառավարությունն սկսում է իրականացնել ընտրական նոր օրենսգրքից բխող իր պարտավորությունները:

ՀՀ կառավարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more