▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ փոխնախարարի ԻԻՀ այցը հիստերիայի նոր ալիք կառաջացնի ադրբեջանական վերնախավում

Ադրբեջանական քարոզչամեքենայի պարագլուխները մանկական ֆիլմերից մեկի փոքրիկ հերոսի պես «սև ակնոց են դրել» երևի հետևյալ տրամաբանությամբ՝ ինչը «չենք տեսնում», գոյություն չունի: :)
Կասկածից վեր է, որ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններն օրեցօր զարգանում և ավելի են ամրապնդվում բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչին ի պատասխան մինչև վերջերս ադրբեջանական մամուլն ընկնում էր ցնցումների մեջ:

 

Սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանի՝ ԻԻՀ կատարած այցը գրեթե չի լուսաբանվել ադրբեջանական մամուլում, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ Բաքվի վարչակարգի լրատվամիջոցները բավականին մանրամասն են զննում և´ հայկական և´ իրանական լրատվադաշտերը։ Անկասկած, ՀՀ ՊՆ փոխնախարարի այցը հիստերիայի նոր ալիք կառաջացնի ադրբեջանական վերնախավում: Իսկ այն, որ մենք չենք նկատում մինչ այս նման զարգացումներից հետո Ադրբեջանում սկսվող «բողոքի» դրսևորումները, երևի թե, պայմանավորված է հետևյալով. վերջերս Ադրբեջանի՝ «լաչառ կնոջը բնորոշ» վայնասունին իրանական կողմը պատասխանել էր իրենց հատուկ բազմաբովանդակ հայտարարությամբ՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրում «միջանցիկ երկիր» կարող է դառնալ Հայաստանը:

 

Աշոտ Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more