▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է․ «Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը»։

Հիշեցնենք՝ Սպուտնիկ Արմենիան լուսանկարներ էր տարածել՝ գրելով, որ ուսումնասիրել են արբանյակային կադրերը և պարզել, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է․ «Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։ Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։ Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈՒ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more