▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են ՀՀ իրավազորության ներքո»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով։ «Հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։ Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են Խաղաղության խաչմերուկ նախագծում, որը ողջունվել է ԻԻՀ ներկայացուցիչների կողմից։ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը բարձր է գնահատում ԻԻՀ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելության նկատմամբ»,- իր խոսքում ասաց ՀՀ վարչապետը։ «ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է ՀՀ-ն»,- հավելեց նա։

Դիտեք նաև՝

***

«ԻԻՀ-ի համար խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է ու մենք աջակցում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միիջև բանակցություններին։ Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տարածաշրջանում ուժի ցանկացած կիրառմանը դեմ ենք»,- ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Մասուդ Փեզեշքիանը։ Նա անդրադարձել է ստորագրված փաստաթղթերին, կարևորել դրանց նշանակությունը։ «Հանդիպման ընթացքում մենք ընդգծել ենք սահմանների անվտանգության հարցը, զբոսաշրջության ոլորտի զարգացումը»,- նշել է Փեզեշքիանը։

***

Քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ-ի ու ԻԻՀ ԱԳՆ-ի միջև՝ 2025-27թթ քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրման արարողությունը։ Ստորագրվեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ Ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԻԻՀ մշակութային ժառանգության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ Ստորագրվեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ ու ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարարության միջև մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում 2025-29թթ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ու ԻԻՀ առողջապահության ու բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց նաև ՀՀ Ազգային արխիվի ու Իրանի ազգային գրադարանի ու արխիվի միջև։ Հաջորդ ՀՀ Ազգային գրադարանի ու ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էր։ ՀՀ պատմության թանգարանի ու ԻԻՀ ազգային թանգարանի միջև ևս համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Ստորագրված վերջին փաստաթուղթը ՀՀ ԿԳՄՍՆ Կինոյի հիմնադրամի ու ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարության միջև կինոփոխանակումների վերաբերյալ հուշագիրն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more