Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է․ «Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ»։ Փաշինյանի կեցավայրի մոտ շարունակում են ոստիկանական ուժեր կուտակվել Ընդդիմադիր ակտիվիստների և կուսակցականների ձերբակալությունների ֆոնին ՆԳՆ հաղորդեց, որ «հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել և կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկում»։ Իսկ Փաշինյանը Թուրքիայում է, ժամը 19։00–ի կհանդիպի Էրդողանի հետ։ *** |
||
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան պայքար»-ի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»:
Հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, գրել է խոսնակ Նարեկ Սարգսյանը` ի պատասխան ձերբակալությունների մասին տարածված լուրերի։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,–սպառնացել են գերատեսչությունից։ *** |
||
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ խոսնակի մեկնաբանությունների բաժինը փակ է, էստեղ գրեմ, որ հասարակական կարգի գլխավոր խախտողը փախել է իրենց հսկողությունից, լքել է հանրապետության տարածքն ու այս պահին գտնվում է Ստամբուլում։ Ձեր գործողություննե՞րը»։ *** |
||
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ-ն ասում է, որ մարդկանց զանգվածային բերման ենթարկվելը կապված է կանխարգելիչ-բացատրական աշխատանքների հետ: *** |
||
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է․ «Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ |