▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում մեկ «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախ զբաղեցրած պաշտոնից, Հայաստանում մեկ գլխավոր «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլական կապիտուլյանտներն, իրար հերթ չտալով, հերթական քարոզչական հարձակումն են սկսել նախկին նախագահների ու մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ անվանելով վերջիններիս «քաղաքական դիակ»։
Քաղաքական դիակը նա է, ով կզել է Ալիևի ու Էրդողանի պահանջների ներքո։
Քաղաքական դիակը նա է, ով հանձնել է Արցախը։
Քաղաքական դիակը նա է, ով Արցախի հայաթափման ժանանակ անգործունակ էր։
Քաղաքական դիակը նա է, ով Անկախության հռչակագիրն է մերժում։
Քաղաքական դիակը նա է, ով պատերազմ է հայտարարում Հայ Եկեղեցուն։
Քաղաքական դիակը նա է, ով նահատակների մասին ասում է՝ պլյուս-մինուս 50:
Քաղաքական դիակը նա է,ով իրականացնում է Հայաստանի թրքացում։
Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը…»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more