▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանության քննիչը 20.000 դոլար կաշառք է վերցել

 

ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
 
Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։
 
Ռազմիկ Վ.-ի հաղորդման հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։ 

Ռազմիկ Վ.-ի հաղորդման հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more